Cinema
Տուն կտանեի՞ր (Would you take her home?)
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեզ դիտելու «Տուն կտանեի՞ր» վավերագրական ֆիլմը, որը անդրադառնում է Հայաստանի քաղաքացիական շարժումներում և նախաձեռնություններում կին իրավապաշտպանների դերին և մասնակցությանը: Ֆիլմի հերոսները կիսվում են իրենց փորձով, մտահոգություններով և ձեռքբերումներով, քննարկում են այն խնդիրները, որոնց հետ կանայք առերեսվում են իրենց ակտիվիստական գործունեության ընթացքում:
Խնդրում ենք հաստատել Ձեր ներկայությունը միչև սույն թվականի հոկտեմբերի 09-ը ներառյալ` զանգահարելով 091 42 81 92 հեռախոսահամարով:
Լեզուն՝ հայերեն, ենթագրերը՝ անգլերեն: