Լուսանկարում ենք նորածիններին
Հոկտեմբերի 18-ին` ժամը 18:30-ին Միրզոյան գրադարանում, «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա նորածիններին նկարելու գաղտնիքներն ու photovideo.am-ի մասին դասընթացը, որը կվարի լուսանկարիչ Աննա Մանասարյանը:
Չկա ավելի հաճելի գործ, քան նորածին երեխաներին լուսանկարելը: Այդ փոքրիկ հրաշքներից ստացած դրական էներգիան ամեն ինչ արժե: Լուսանկարչական դասընթացի ընթացքում Աննան կկիսվի մասնագիտական իր գաղտնիքներով ու կսովորեցնի ճիշտ լուսանկարել նորածիններին: Կներկայացնի նաև նոր կայքը photovideo.am-ը, ինչը լուսանկարիչներին կտա հնարավորություն գտնելու իրենց պատվիրատուներին: Ավելին իմանալու համար մասնակցեք դասընթացին:
Մուտքը՝ ազատ:
Աննայի ամենամեծ տարերքը լուսանկարչությունն է, որով զբաղվում է 8 տարի: Աննայի կյանքի անբաժան մասն են կազմում նորածին բալիկները, որոնց լուսանկարելիս կերտում է հետաքրքիր պատմություններ, կերպարներ, ֆիքսում է նրանց առաջին ժպիտը, շարժումները, փափուկ թաթիկներն ու տոտիկները: Այս պրոցեսից միայն դրական լիցքեր կարելի է ստանալ: Այս գործի հանդեպ Աննայի ունեցած անհուն սիրուց էլ 2014թ. ծնվեց իր առաջին «Ակնթարթ» ցուցադրությունը: Բոլոր լուսանկարները ցուցադրությունից հետո Աննան նվիրեց Երևանի ծննդատներին: Ու հիմա դրանք ջրմությամբ են լցնում ապագա մայրիկների և բուժ անձնակազմի սրտերը: 2015թ. հունիսի 1-ին Երանի քաղաքապետարանում կայացավ Աննայի երկրորդ ֆոտո ցուցադրությունը` «Երևանի ապագան» խորագրով: Լուսանկարներում Երևանի վաղվա սերունդն էր: Նույն թվականի հուլիսի 1-ին օպերայի և բալետի Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ թվով երրորդ ցուցահանդեսը` «Վերածնունդը»: Այս ցուցադրության համար Աննան շրջել է Հայաստանի և Արցախի բոլոր ծննդատներով ու լուսանկարել բալիկներին: Ու այս անգամ էլ բոլոր նկարները զարդարեցին այդ ծննդատների պատերը:
