Սովորում ենք կարել փափուկ խաղալիքներ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Հարթակ-ի «Արվեստ և Արհեստ» բաժնի դասընթացների շրջանակներում Էօնում տեղի կունենա «Սովորում ենք կարել փափուկ խաղալիքներ» դասընթացը, որը կվարի Արփինե Գրիգորյանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կպատրաստեն Հարթակի տարբերանշանների փափուկ, եռաչափ մոդելները, որոնք կարող են ծառայել և՛ որպես խաղալիք, և՛ որպես բարձ:
Բոլոր մասնակիցները կկարողանան ստեղծել տարբերանշանի իրենց իսկ տարբերակը՝ նկարելով, ձևելով, այնուհետև կարելով: Դասընթացի արդյունքում ձեռք բերած փորձառությունը և հմտությունները կօգնեն մասնակիցներին պատկերացնել փափուկ խաղալիքների պատրաստման գործընթացը, որն էլ հետագայում թույլ կտա ստեղծել կարուձևի իրենց ինքնուրույն նախագծերը:
Մուտքը՝ 1500 դրամ(ներառյալ ձեր կողմից ստեղծված խաղալիքը):
Դասընթացը կանցկացնի մասնագիտությամբ ճարտարագետ-ծրագրավորող Արփինե Գրիգորյանը, ով այժմ հանդիսանում է «Նյուզ Դիփլի» միջազգային մեդիա ստարտափի երևանյան գրասենյակի ղեկավարը: Արփինեն նաև CNN –ի հատուկ ծրագրերի Հայաստանյան պրոդյուսերն է: Նախքան այդ զբաղվել է ԲարՔեմփ և TEDx միջոցառումների կազմակերպմամբ:
