Պլաստիկ շշերի վերամշակում
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:30-ին, Հարթակ-ի «Իմացիր ինչպես» բաժնի դասընթացների շրջանակներում ԷՕՆ-ում տեղի կունենա «Պլաստիկ շշերի վերամշակում» դասընթացը, որը կվարի Գարինե Գուրգենյանը:
Մուտքը՝ անվճար:
Դասընթացի ժամանակ կցուցադրվի սովորական պլաստիկե շշերի վերամշակում, որը կօգնի շատերիս հասկանալ, որ աղբի խնդիրը արդի ժամանակաշրջանում կրում է համաշխարհային բնույթ, և այն իրերը որոնք մենք չենք օգտագործում , կարող են հանդիսանալ համաշխարհային տաքացման պատճառ: Այսպիսով դասընթացի շնորհիվ կկարողանաք հասկանալ՝ ինչպես օգտագործել առաջին հայացքից անպետք թվացող իրերը:
Մասնագիտությամբ քիմիական ինժեներ Գարինե Գուրգենյանը ծնվել է Ուրուգվայում: Մասնակցել է կլիմայի և շրջակա միջավայրի խոցելիությանը նվիրված մի շարք ֆորումների: Այժմ որպես կամավոր աշխատում է Հայաստանի «Դեպի Հայք» ընկերությունում: