Թռչնամսի ոսկրազատում և պատրաստում
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին, Հարթակ-ի «Խոհարարության» բաժնի դասընթացների շրջանակներում Մաշտոցի Պուրակում տեղի կունենա «Թռչնամսի ոսկրազատում և պատրաստում» դասընթացը, որը կվարի Անուշ ռեստորանի խոհարար Սուսաննա Ղուկասյանը:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս հետաքրքիր և առօրյա կյանքում անհրաժեշտ դասընթացին: Այն թույլ կտա զարմացնել ձեզ հարազատ մարդկանց մի նոր ուտեստով: Դասընթացի ընթացքում կցուցադրվի, թե ինչպես է պետք ոսկրազատել թռչնամիսը: Կներկայացվի այն պատրաստելու մի քանի տարբերակ՝ տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ: 1 ժամվա ընթացքում կվարպետանաք այդքան օգտակար գործում: Շտապե՛ք մասնակցել:
Մուտքը՝ 1500 դրամ:
Սուսաննան ներկայացնում է «Անուշ» ռեստորանը: Այն իդեալական վայր է հաճելի և հանգիստ հանդիպումների, ռոմանտիկ ընթրիքների, ընտանեկան հավաքների և գործարար բանակցությունների համար: Ունի չկրկնվող ճաշացանկ` ձևավորված հայկական խոհանոցի հին ու նոր բաղադրատոմսերի համադրման արդյունքում: Ճաշացանկի ուտեստները պատրաստելու համար օգտագործվում են միայն լավագույն և թարմ ապրանքները: Ուտեստների տեսականին նախատեսված է տարբեր կրոնական, մշակութային և դիետիկ նախընտրություններ ունեցող հյուրերի համար: Ռեստորանն ունի գինիների ծավալուն ցանկ, որն ընդգրկում է գինիներ՝ հայտնի և նոր գինի արտադրող երկրներից: Յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում է գինու համտեսի երեկո: Այս ամենը գնահատող մարդկանց Սուսաննան հրավիրում է Անուշ ռեստորան:
