Տիկնիկագործություն և Տիկնիկոթերապիա
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հարթակ-ի «Արվեստ և Արհեստ» բաժնի դասընթացների շրջանակներում Էօնում տեղի կունենա «Տիկնիկագործություն և Տիկնիկոթերապիա» դասընթացը, որը կվարի Սրբուհի Մովսիսյանը:
Տիկնիկոթերապիան ընդլայնում է անձնային դերերի սպեկտորը՝ հնարավորություն տալով աշխատել սեփական ես-ի վրա: Այս գործընթացը խթանում է ինքնագնահատականի և սեփական անձի հանդեպ ինքնավստահության բարձրացմանը: Սրբուհի Մովսիսյանի դասընթացին մասնակցելով դու ևս կդառնաս տիկնիկագործության հետաքրքրաշարժ գործընթացի մասնիկը:
Մուտքը՝ 2000 դրամ:
Սրբուհի Մովսիսյանը ծնվել և ապրում է քաղաք Երևանում: Ավարտել է Ուրարտու համալսարանի «Դպրոցական հոգեբանության» ֆակուլտետը: Աշխատում է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում որպես հոգեբան-խմբավար և «Ջերմիկ անկյուն» հիմնադրամում` որպես ձեռագործ աշխատանքների վարպետ: Ավարտել է նաև արտթերապիայի դասընթացներ: 2014թ-ից հանդիսանում է Դեկորատիվ կիրառական արվեստների Ժողովրդական վարպետ: Ունենում է ցուցահանդեսներ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային՝ այլ կազմակերպությունների հետ: