Ինչպե՞ս կարդալ գինու պիտակը
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հարթակ-ի «Խոհարարության» բաժնի դասընթացների շրջանակներում Մաշտոցի Պուրակում տեղի կունենա «Ինչպե՞ս կարդալ գինու պիտակը» դասընթացը, որը կվարի The club ռեստորանային համալիրի սեմելյեն Անիկ Պետրոսյանը:
Մաստեր կլաս գինու մշակույթի մասին: Դասընթացը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնել գինու մշակույթին, ինչպես ճանաչել գինին, ինչպես մատուցել այն, ինչպես բացել գինու շիշն ու գնահատել գինու որակը:
Մուտքը՝ 2000 դրամ:
Գինու մշակույթի մասին դասընթացը կվարի գինու գիտակ և սոմելյե Անիկ Պետրոսյանը: Անիկը The club ռեստորանային համալիրի սեմելյեն է, որտեղ կազմակերպվում են մշակութային գեղեցիկ միջոցառումներ: Սովորել է Ֆրանսիայի Սյուզ լա Ռուսի գինու համալսարանում: Ֆրանսիայից վերադառնալով՝ ուսումնասիրել է հայաստանյան գինու մշակույթը և հեղինակել «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գիրքը՝ նպատակ ունենալով նպաստել գինեգործության զարգացմանը Հայաստանում: