Վարպետության դաս հայկական գեղագրության մասին
Հոկտեմբերի 18-ին 11:00-ին Էօն-ում (հասցեն՝ Տերյան 3ա) «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Վարպետության դաս հայկական գեղագրության մասին» դասընթացը, որը կվարի նկարիչ և լուսանկարիչ Ռուբեն Մալայանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն հայկական գեղագրական ձեռագրերը և կփորձեն կիրառել գեղագրությունը տառաձևերի գրության մեջ:
Մուտքն ազատ է:
Ռուբեն Մալայանը նկարիչ, լուսանկարիչ և գեղարվեստական տնօրեն է: Սովորել է գեղանկարչություն Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա՝ գրաֆիկա Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում: Արդեն մի քանի տարի է աշխատում է «Հայկական գեղագրության արվեստ» գրքի շուրջ, որը հայկական գեղագրության ավանդույթի պատմության ու զարգացման մասին է: Նրա հիմնական նպատակն է պատրաստել անհրաժեշտ հիմքերը գեղագրության վերաներկայացման համար հայաստանյան և Սփյուռքի ուսումնական համակարգում: Ռուբեն Մալայանը նաև «Armenian Genocide in Contemporary Graphic & Art Posters» նախագծի հեղինակն է, որը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհով մեկ և լուսաբանվել միջազգային մամուլում: