Other
Օրիգամի
Հոկտեմբերի 18-ին ՝ «Հարթակ» փառատոնի շրջանակներում, տեղի կունենա «Օրիգամի» դասընթացը, որը կվարի Կարինե Փիլիպոսյանը:
Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան օրիգամիի ստեղծման պատմությանը, որից հետո կիրականացվի օրիգամին կազմող հիմքերի ուսուցում:
Մուտքը` 2000 դրամ:
Կարինե Փիլիպոսյանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահն է: Նա ուսանել է ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետում: 2005թ.-ից Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքի YMCA կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Խաղաղության լապտերներ» ծրագիրը, որը 2010-ին վերանվանվել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտամշակութային կենտրոն ՀԿ-ի:
