Ձեռագործ խաղալիքներ հելունով և շուղերով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հարթակ-ի «Արվեստ և Արհեստ» բաժնի դասընթացների շրջանակներում Էօնում տեղի կունենա «Տիկնիկագործություն և Տիկնիկոթերապիա» դասընթացը, որը կվարի Սուսաննա Եղիկյանը:
Մենք բոլորս մեկնդմեջ ցանկանում ենք ինչ որ բանով զբաղվել, հանգստանալ, իսկ ավելի լավ, երբ զբաղվելու հետ միասին հաճույք և լավ տրամադրություն ենք հաղորդում մեր մտերիմներին, բալիկներին։ Դրա համար էլ մենք միասին կպատրաստենք գեղեցիկ խաղալիքներ մեր բալիկների համար։ Նրանք էկոլոգիապես մաքուր և անվնաս են ու, կարևորը՝ մեր հոգին և էներգետիկան մեջը դրած խաղալիքներ են։ Պարգևե'նք մանուկներին ուրախություն, որն
այդքան էլ դժվար չէ:
Մուտքը՝ 1500 դրամ:
Սուսաննան ծնվել է Երևանում 1960 թ.: 1979-1984 թթ․սովորել է ԵՊՃՀ-ում, այնուհետև ընդունվել է աշխատանքի` որպես ինժեներ: 1991 թ.-ից աշխատել է տարբեր բուհերում` որպես մեթոդիստ, կադրերի բաժնի վարիչ։ Ամուսնացած է, ունի 3 երեխա: Սուսաննան պատրաստում է ձեռագործ խաղալիքներ հելյունով և շյուղերով, բռնիչներ, վերմակներ, գեղեցիկ հագուստ:
