Ուղեղի խնամք
Հոկտեմբերի 18-ին 11:00-ին ԷՕՆ-ում (հասցեն՝ Տերյան 3ա) «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ուղեղի խնամք» դասընթացը, որը կվարի հոգեբան Սերոբ Խաչատրյանը:
Դասընթացի ժամանակ կներկայացվեն ուղեղի խնամքին վերաբերող մի շարք ուսումնասիրություններ։ Կտրվեն գործնական խորհուրդներ ուղեղի խնամքի վերաբերյալ։ Մարդիկ մեծ ջանքեր և միջոցներ են ծախսում իրենց մարմինը խնամելու համար։ Բայց ուղեղի խնամքը անտեսված է։ Մինչդեռ հետազոտությունները վկայում են, որ ուղեղի պատշաճ խնամքը հնարավորություն է տալիս ուղեղի աշխատանքի արդյունավետությունը պահպանել մինչև ծերություն։
Բաց մի' թողեք մարդու կարևորագույն ղեկավարի` ուղեղի մասին ամեն ինչ մեկ ու կես ժամում պարզելու հնարավորությունը:
Մուտքն ազատ է:
Սերոբ Խաչատրյանը ծնվել է 1971թ.: 2010-2013թթ. եղել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենը։ 2009-2010թթ. Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի ղեկավարն էր, իսկ 2008-2009թթ. Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարը։ 1996թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, իսկ 2009թ-ից Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս է։ 1994-1997թթ. «Լրագիր» օրաթերթի քաղաքական մեկնաբան էր։ 1997-2005թթ. «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիրն էր։ 2006-2008թթ. Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ էր։ «Կրթության փիլիսոփայություն»,
«Կամուրջներ պատերի փոխարեն» մենագրությունների հեղինակն է։ Հասարակագիտություն առարկայի դպրոցական դասագրքերի համահեղինակ:
