Ծափանջատիչ / Clap Switcher
Հոկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին TSD - NTEF (Մերգելյան ինստիտուտ) գրասենյակում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ծափանջատիչ» դասընթացը, որը կիրականացվի ANEL-ի կողմից:
Հավաքվող համակարգն ունի կիրառական նշանակություն, և կարող է հետագայում իրականացվել յուրաքանչյուրի կողմից: Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն պատրաստել ծափանջատիչ, որը ծափի միջոցով կկառավարի էլեկտրական սարքավորումներ: Դասընթացի մասնակիցները կպատրաստեն առաջարկվող համակարգը հենց դասընթացի ընթացքում:
Մուտքն ազատ է:
Սեմինարն իրականացվելու է ինժեներությամբ հետաքրքրված երիտասարդ ուսանողների կողմից, ովքեր իրականացրել են տարբեր հետաքրքրաշարժ ինժեներական նախագծեր և ներկայացել են տարբեր ցուցահանդեսներում: Նրանք ներկայացնում են ANEL-ը՝ Armenian National Engineering Laboratories:
