Concert
Ջոն Լենոնի ծննդյան օրը Էօն-ում
Imagine. Give Peace a Chance. All You Need is Love.
20-րդ դարի 60-70-ական թվականները և ռոք երաժշտությունը ուրիշ կլինեին, եթե չլինեին Ջոն Լենոնն ու The Beatles խումբը:
Հիշու՞մ եք անցած տարվա մեր մարդաշատ ու մտերմիկ ծննդյան այս հավաքը: Այս տարի էլ ավելի լավ է լինելու. Լենոնի տեսահոլովակներով ոգեշնչված՝ կնվագենք Ջոնի և The Beatles-ի սիրված երգերը ու այս ամենը թովիչ մոմերի լույսի ներքո: Բեմն ազատ կլինի բոլորի համար. մենք էլ ենք նվագելու՝ մեր բիթլոման Արտյոմը, Դավիթն ու մնացած ԷՕՆցիները:
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ՝ թեյ,սուրճ, քաղցրավենիք, մրգեր):