Հաթհա Յոգա/ Hatha Yoga
Հոկտեմբերի 18-ին` առավոտյան 10:00-ին, Թումանյանի այգում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հաթհա յոգայի բաց դաս, որը վարելու է Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովը:
Հաթհա յոգան օգնում է կենտրոնացնել ուշադրությունը, հանգստացնում է մարմինը, պարզեցնում միտքը, թուլացնում մկանային լարվածությունը: Բարելավում է ընդհանուր ֆիզիկական վիճակը, մարսողությունը, արյան շրջանառությունը, կարգավորում սրտի աշխատանքը, շնչառությունը, ամրապնդում իմունային համակարգը, հենաշարժային ապարատը, նվազեցնում շաքարի և խոլեստերինի մակարդակը:
Հրանտ Դանդուրովը ավելի քան 10 տարի է ուսումնասիրում է յոգա և այլ արևելյան փիլիսոփայական ուղղություններ, ինչպես նաև թեյի մշակույթ: Նա Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի փոխնախագահն է, ԷՕՆում գործող Թեյի ակումբի և Թեյի հմտությունների դպրոցի հիմնադիրը: Յոգան ուսումնասիրել է Հնդկաստանի Ռիշիկեշ քաղաքում՝ յոգայի ուսուցիչների դասընթացների շրջանակում:
Մուտքն ազատ է: