Վարվելակարգի կանոններ / Dining Etiquette
Հոկտեմբերի 17-ին` ժամը14:00-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում (Մաշտոցի պողոտա) «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Վարվելակարգի կանոններ» դասընթացը, որը կվարի միջազգային տնտեսագիտության և կորպորատիվ կառավարման մասնագետ՝ Աննա Մազմանյանը:
Վարվելակարգի կանոնների դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են սովորել սեղանի վարվելակարգի, ռեստորաններում և հյուրանոցներում միջոցառումներ կազմակերպելու կանոնները, ինչպես նաև ծանոթանալ եվրոպական հյուրընկալության եղանակներին: Վարվեցողության այս կանոնները կօգնեն պրոֆեսիոնալ և էլեգանտ երևալ տարբեր միջոցառումների ժամանակ: Աննայի անցկացրած դասընթացի շնորհիվ ձեռք բերած հմտությունները պետք կգան ամեն առիթով: Փորձե'նք դառնալ ինքնատիպ ու նրբաճաշակ:
Մուտքը՝ 1500 դրամ:
Աննա Մազմանյանը ծնվել է 1980թ. օգոստոսի 3-ին: Միջազգային տնտեսագիտության և կորպորատիվ կառավարման մասնագետ է: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: Սովորել է նաև Հարվարդի համալսարանում: Աշխատել է անկախ տնօրենների ասոցիացիայում որպես՝ նախագծերի ղեկավար: Անան մեծ փորձ ունի խորհրդատվական և նախագծերի իրականացման ոլորտներում: 2012թ. հիմնել է «Ուտելու արկածներ» բլոգը և անկախ խորհրդատու է ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի կառավարման համար: Աշխատել և փորձ է ձեռք բերել աշխարհի լավագույն ռեստորաններում: