Չարխափան և Կումիհիմո / Dreamcatcher and Kumihimo
Հոկտեմբերի 18-ին՝ Էօնում, «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Չարխափան և Կումիհիմո» դասընթացը, որը կվարի Նարինե Պողոսյանը:
Նարինեն երկու թեմայով է հանդես գալու: Առաջինը չարխափան (dreamcatcher) պատրաստելն է, երկրոդը` կումիհինո թևնոցների պատրաստումը:
1. Հնդկացիական ցեղերի թալիսման է, որը պաշտպանում է քնած մարդուն չար ոգիներից: Այն ֆիլտրում է երազները: Վատ երազները խճճվում են սարդոստայնում, իսկ լավ երազները անցքերից թափանցում դեպի կենտրոն, կենտրոնում գտնվում են մեր երազանքները: Այն նաև օգնում է որսալ բարի մտքեր և լավ երազներ :
2. Ճապոնական քուղեր գործելու արվեստ է, որի միջոցով կարելի է ստեղծել գեղեցիկ թևնոցներ: Այն կիրառել են սամուրայները, իրենց զրահները կապելու համար: Համեցե'ք ծանոթանալու արվեստի այս ինքնատիպ տեսակներին:
Մուտքը՝ 1500 դրամ:
Նարինե Պողոսյանը` Նուռը, ծնվել է 1990թ. հուլիսի 11-ին: Նարինեն մասնագիտությամբ գրականագետ է: Ներկայումս կաշվից, փայտից, թելերից պատրաստում է զարդեր, կախազարդեր, քսակներ, հնդկացիական ցեղերի թալիսմաններ, գործում է հայկական մշակույթում առկա վարդյակներ, կամ այլ կերպ ասած՝ մանդալաներ (արևելյան մշակույթ), ինչը և խորհրդանշում է տիեզերքը, հավերժությունը, սկիզբը: Շատ է սիրում ընթերցանություն, երաժշտություն, հատկապես էթնիկ: Երաժշտական գործիքներից նախընտրում է շվի, հատկապես եթե լեռներում է: Սիրում է մշտապես շարժման մեջ լինել, բարձրություն, լեռներ է սիրում, կարճ ասած, սիրում է կյանքը, հուսով է` կյանքն էլ իրեն: