Բիզնես լանչի էթիքետը / Business Lunch Etiquette
Հոկտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Բիզնես լանչի էթիքետը» դասընթացը, որը կվարեն Մարիա Հովումյանը և Մաննիկ Սահակյանը:
Բիզնես լանչը չափազանց լուրջ գործնական հնարավորություն է կապեր ստեղծելու, գործընկերներ ձեռք բերելու, գործարքներ կնքելու ճանապարհին։ Հատկապես գործարարները պիտի տիրապետեն բիզնես լանչի բոլոր գաղտնիքներին: Այս դասընթացի ժամանակ մենք միասին կանդրադառնանք բիզնես-լանչի կամ ճաշի սեղանի շուրջ տեղի ունեցող գործնական շփումների հիմնական կանոններին և , այդպիսով, կընդլայնենք գործնական կյանքում մեծ հաջողություններ ունենալու մեր հնարավորությունները։ Մաննիկ Սահակյանը ունի դասընթացների, կլոր սեղանների, հանդիպումների և համաժողովների կազմակերպման և անցկացման շուրջ 15 տարվա փորձ: Հայտնի է, որ «մարդու հաջողությունը գործնական ոլորտում 15%-ով կախված է նրա պրոֆեսիոնալիզմից և 85%-ով՝ մարդկանց հետ շփվելու կարողությունից»։ Բաց մի' թողեք հնարավորությունը` անկրկների տպավորություն ստեղծելու:
Մուտքն ազատ է:
Մարիա Հովումյանն ունի կազմակերպությունների և մարդկանց զարգացման ավելի քան 15 տարվա փորձ։ Սկսած 2000 թ. աշխատել է ՀԿ-ների, ծառայություն մատուցող կազմակերպությունների, բիզնես ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունները, մասնագիտական միությունների, ֆինանսական հաստատությունների և գործարար ընկերությունների հետ՝ տեղական և տարածաշրջանային մակարդակներում: 2010 թ.-ին Մարիան միացել է Ars Vitae մոսկովյան լավագույն T&D ընկերություններից մեկին, որպես բիզնես դասընթացավար, խորհրդատու: 2014 թ.-ին Մարիան տեղափոխվել է Հայաստան և դարձել է Impact Solutions խորհրդատվական ընկերության համահիմնադիր։ Մարիան հեղինակ է ավելի քան 30 հոդվածների, տպագրվել է բազմաթիվ մասնագիտական ամսագրերում և պորտալներում: Մաննիկ Սահակյանը ունի դասընթացների, կլոր սեղանների, հանդիպումների և համաժողովների կազմակերպման և անցկացման շուրջ 15 տարվա փորձ: Հիմնական հետարքրքությունների շարքին են պատկանում թրեյնինգի մեթոդաբանությունը, վաճառքի և սպասարկման բաժնի բարեփոխումները, ինչպես նաև մենեջմենթի զարգացումը: Համագործակցում է ավելի քան 40 կազմակերպությունների հետ: Շուրջ 9 տարի համագործակցել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ (ՔԻ) Հայաստանյան գրասենյակի հետ որպես Կարողությունների զարգացման ավագ խորհրդական: 2011թ.-ց դասախոսում է հայ- ռուսական (սլավոնական) համալսարանում Ընտանեկան բիզնես, Հաճախորդների հարաբերությունների կառավարում, Սպասարկման մարկետինգ առարկաները, իսկ 2007 թ.-ից՝ Հայկական մարկետինգի ասոցիցիայում՝ որպես մարկետինգի մասնագետների վերապատրաստող Շվեցարական NIMA-A-ի շրջանակներում: 2012 թ համահիմնադիր է հանդիսացել Մենեջմենթ սիսթեմս քընսալթինգ ՍՊԸ-ում, իսկ 2015-ից ՝ Իմփեքթ Սոլյուշնս խորհրդատվական ընկերությունում: Հանդիսանում է մի շարք հոդվածների, ձեռնարկների և մեթոդաբանության:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: