Հին ջինսերից նոր իրերի պատրաստում / Remastering your old jeans
Հոկտեմբերի 18-ին` ժամը 17:30-ին «Հարթակ» փառատոնի շրջանակներում ԷՕՆ հակասրճարանում տեղի կունենա «Հին ջինսերից նոր իրերի պատրաստում» դասընթացը, որը կիրականացվի Ջեյսն Պոչեպսկիի կողմից:
Առանձնացրե՛ք ջինսե տաբատի ոտքերը և ձևավորե՛ք դրանք՝ ավելացնելով նոր մասեր: Փակցրե՛ք տարբեր կտորներ, կոճակներ, գամեր, կաշվե կտորներ և այլն: Կրկի՛ն կարեք ոտքերը և ստացե՛ք բոլորովին նոր տաբատ: Մանակիցները կօգտագործեն դակիչներ, մկրատ, ասեղ, կարի և մաքրակարի մեքենա և այլն: Պարզապես բերե՛ք ձեզ հետ ջինսե տաբատ, որին կուզեք տալ բոլորովին նոր տեսք: Վստահեցնում ենք՝ այն բոլորովին նոր տոսք կստանա:
Մուտքը` 2000 դրամ:
Կանադացի Ջեյսոն Պոչապսիկ ծնվել է 1972թ. հուլիսի 27-ին: Ջեյսոնը նորաձևության դիզայներ է իր «Տրակտոր» բրենդի համար: Նա պատրաստում է անհատական պատվերով ջինսե հագուստ, կաշվե պայուսակներ, շապիկներ և այլն: Եթե ձեզ հետաքրքրում է կաշվե արդուզարդի պատրաստումը, միացեք այս դասընթացին: