Կամո Նիգարյան. Շիզոպոլիս
«Հիմնական թշնամին ֆաշիզմն է… մեր ներսի, բոլորիս գլխի միջի, մեր առօրյա վարքագծի ֆաշիզմը, որ մղում է մեզ սիրել ուժը, ձգտել հենց այն բանին, ինչը տիրում ու շահագործում է մեզ»:
Միշել Ֆուկո, 1977:
Իշխանության և բռնության հարաբերության թեման համակցում են Կամո Նիգարյանի այն տասնութ աշխատանքները, որոնք առաջին անգամ միասին ներկայացվում են այս ցուցադրությունում (համադրող՝ Վիգեն Գալստյան)։
1970-ականներին արված դիզայներական իր առաջին գործերից սկսած` Նիգարյանը քննադատական դիրք ուներ պետական ու մասսայական մշակույթի գաղափարաբանությունների հանդեպ:
Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նա խորապես մտահոգ էր մարդկային էության մեջ սաղմնավորված բռնության և իշխելու` բոլորիս ծածուկ ցանկությունից:
Ազդագրային ու թանգարանային ձևավորումից մինչև գեղանկարչություն ու լուսանկարչություն` Նիգարյանի արվեստը զննում է հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը: Ցուցահանդեսը քարտեզագրում է նրա համարձակ փորձարկությունները էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի ու փոփ-արվեստի ավանդույթների հետ, որոնց միջոցով արվեստագետը փորձում էր արտաբերել արդի քաղաքակրթության ճգնաժամի հանդեպ իր տագնապը:
Ինչպես սարսափների մի դահլիճ` «Կամո Նիգարյան. Շիզոպոլիսը» ցուցադրությունը հնարավորություն է տալիս դիտարկելու իրականության «նեգատիվ» կողմը ու մտորելու մեր առօրյայի մեջ արմատակալած անգիտակից խելագարության մասին:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: