Հարցազրույցների կազմակերպումը. 7 կարևոր պահանջ HR-ին
Հարցազրույցների անցկացումը ՄՌ մասնագետների աշխատանքի ամենակարևոր ֆունկցիաներից է։ Գրագետ և պլանավորված հարցազրույցի անցկացումը օգնում է ոչ միայն ճիշտ ընտրություն կատարել, այլև դրական տպավորություն և հետադարձ կապ է ապահովում աշխատաշուկայում (իսկ փորձառու ՄՌ մասնագետները գիտեն, թե դա որքան կարևոր է):
Ի՞նչ Է սա՝
Հարցազրույցների վարման պրակտիկ սեմինար, որը բաղկացած է հետևյալ մասերից.
•Տեսական մաս – հարցազրույցների կառուցվածքը և պահանջները HR մասնագետին
•Հարցազրույցներ, որոնք անցկացվում են հենց մասնակիցների կողմից
•Ամեն հարցազրույցից հետո քննարկում – դրական և բացասական կողմեր, ինչն էր ճիշտ, ինչը սխալ, ինչ բաց թողնվեց և այլն
•Այսպես 3-4 փուլ
•Ամփոփում, ֆիդբեք – հարցարանի լրացում
Նպատակները՝
• հարցազրույցի անցկացման հմտությունների յուրացում
• հարցազրուցավարի ինքնավստահության բարձրացում
• հարցազրույցների վերլուծության հմտությունների յուրացում
Առավելությունները՝
• Դուք սովորում եք, թե տեսականորեն ինչպես պետք է կազմակերպել հարցազրույցը, այնուհետև անմիջապես կիրառում եք դա
• Հնարավորություն եք ունենում կողքից տեսնել, թե ինչպես է կազմակերպվում պրոֆեսիոնալ հարցազրույցը
• Հնարավորություն եք ունենում անձամբ անցկացնել հարցազրույց, թրեյներից ստանալ օբյեկտիվ հետադարձ կապ և հղկել Ձեր թերությունները
• Ծանոթանում եք այլ մասնագետների փորձին և գաղտնիքներին
Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել (և մասնակցել), քան հարյուր անգամ լսել (ևկարդալ)։
Մասնակիցները՝
• ՄՌ մասնագետներ
• Աշխատանքի ընդունման հարցազրույցներ վարող ցանկացած անձ
Մուտքավճար՝ 1300 դրամ:
