Sport
Բարի գալուստ Freeletics-ի հայաստանյան թիմ
Եթե դու գերզբաղված մարդ ես, ցանկանում ես բարելավել կազմվածքդ, ունենալ ավելի ճկուն, ուժեղ մարմին և գուցե ամեն ամառ լողափում ինքդ քեզ խոստում ես տալիս մինչև մյուս ամառ մարզվել։ Ու այդպես ամեն տարի։ Եթե դու, այնուամենայնիվ, պատրաստ ես քեզ կարգի բերել, բայց չունես ժամանակ մարզասրահի և լողավազանի համար, ապա լուծումն այստեղ է։
Սպասում ենք քեզ նոյեմբերի 7-ին՝ 19։00-ին, Լոֆթում Freeletics մարզաձևի վերաբերյալ սեմինարին։
Այս ծրագրի առանձնահատկությունը նրանում է, որ բացակայում են կանոնները, չկա հստակ տեղ, որը անհրաժեշտ է մարզման համար և ֆիզիկական պատրաստվածությունը պարտադիր չէ։ Freeletics-ը հասանելի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից և ֆիզիկական պատրաստվածությունից։
Մուտքը` 600 դրամ:
