Other
Թխում ենք Նաղաշի կախարդական լավաշը
Էթնո գունեղ ծրագիր փոքրիկների և ծնողների համար։ «Թխում ենք Նաղաշի կախարդական լավաշը» ծրագիր-ինտերակատիվ ներկայացումը մեր փոքրիկներին կտանի հայկական հեքիաթի արահետներով ու ազգային երգ-պարով մասնակից կդարձնի թոնրի շուրջ Նաղաշի լավաշի կախարդանքին։ Փոքրիկները հեքիաթի տատիկ ու պապիկի հետ կթխեն իրենց կախարդական լավաշներն ու ....
Հեքիաթն այստեղ չի ավարտվում...շարունակվում է մեր հրաշք այգու գույների ու կերպարների մեջ. ծրագրի գաղտնիքները չենք բացահայտում։ ;)
Ծրագրին մասնակցելու տեղերը, ցավոք, սահմանափակ են։
Մուտքը յուրաքանչյուրի համար՝ 3.000 դրամ , տրանսպորտ տրամադրելու դեպքում՝ 4.500 դրամ։
Մանրամասների համար՝ 098. 28 92 56 կամ 055. 45 05 85
Հեքիաթն է կանչում բարի ժամանակների պեեեեեեեեեեեեեե՜ս։
