Other
Փոքրիկ Էյնշտեյնները և կրակը` նախնադարից մինչև քիմիան
Կրակի գաղտնիքները բացահայտելու ենք մեր հերթական ակումբի ընթացքում: Կրակը եղել է նախնադարի մարդկանց համար մի բան, առանց որի նրանք չէին կարող գոյատևել: Շատ բան չի փոխվել նաև այժմ՝ գազօջախից, տաք ջրից, ձմռանը տաք բնակարանից սկսած մինչև մեր՝ հայերիս շատ սիրած խորովածը :), դժվար է պատկերացնել առանց կրակի: Ինչպես միշտ մեր ակումբը ամբողջական չի լինի առանց գիտափորձերի: Անելու ենք շատ հետաքրքիր գիտափորձեր՝ ստանալու ենք կրակ առանց լուցկու:
Կրակի թեման անց է կացվելու ՏաՏա կենտրոնում, ՏաՏա-յի գիտական ակումբի շրջանակներում:
Կրակի թեմային նվիրված ակումբին մասնակցությունն 3.000 դրամ է: Գրանցումը պարտադիր է:
Խնդրում ենք ներկայանալ 15:50-ին:
Միացեք, մեզ հետ հետաքրքիր է:
Փոքրիկ Էյնշտեյն գիտական ակումբ` սովորում ենք զվարճանալով:
