Other
Խնձորոտ օր Plato-ում
Արևիկը Արմենն ու Կլաասը սիրում են խնձորներ, գրքեր ու …ընկերական շրջապատ: Նրանք տարբեր տարիքի, կրթության ու նախասիրությունների մարդիկ են, ովքեր այս օրը հավաքվելու են ու մեզ բոլորիս հյուրասիրեն մի լավ՝ վիտամին C-ով հարուստ Խնձորապուր (անունին չխաբնվեք՝ անմահական բան է): Հյուրասիրության հետ մեկտեղ ներկայացվելու է բելգիացի հայտնի հեղինակ-նկարազարդող Կլաասի մանկական համանուն գիրքը:
Աշխարհով մեկ հայտնի մանկական գրքերի հեղինակի «Խնձորապուր» գիրքն առաջին անգամ է
լույս տեսնելու հայերեն լեզվով: Ցանկության դեպքում գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել տեղում,
իհարկե հենց հեղինակի ստարագրությամբ ու բարեմաղթանքներով:
Գրքի արժեքն է 3500 դրամ:
Համեցեք Պլատո, միասին ճաշակենք խնձորապուր ու շփվենք:
