Գրադարանավարի օր( Երաժշտագիտական գրադարան)
Հոկտեմբերի 5
18:00- Կոմպոզիտոր Ն. Ջարիֆյանի ծննդյան 55 ամյակին նվիրված հանդիպում
19:30- " Երաժշտական գործիքներ" գիրք- մյուզիքլի շնորհանդես( կոմպոզիտոր՝ Կ. Գալյան)
20:30- Ցուցահանդես- երաժշտական երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Վ. Բաբայանի ծննդյան 65 ամյակին
21:00- Գ. Համբարյանի կատարումներով՝ հայրենասիրական երգերի համերգ
Հոկտեմբերի 7
12:00- Նվիրատվություն գրադարանին
15:00- Տոնական երաժշտական ցերեկույթ՝ նվիրված գրադարանավարներին( Համերգ գրադարանի լավագույն ընթերցողների կատարումներով)
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար:
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև:
Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն: