Concert
Lav Eli արի Loft
Լոֆթեցինե՜ր, ինչպես գիտեք, Lav Eli-ի ձևավորման 20-ամյակի առթիվ, խումբը ներկայացնում է մի շարք անակնկալներ: Նրանք ելույթ են ունենալու համերգային ծրագրերով Հայաստանի որոշ քաղաքներում: Loft-ը չէր կարող անտարբեր անցնել այսպիսի տոնի կողքով, ուստի Ձեզ է ներկայացնում.
Բացառիկ հանդիպում երկրպագուների հետ` երևանյան համերգից առաջ:
Նոյեմբերի 11-ին՝ 19:00-ին, արի Loft. հանդիպելու ենք սիրված խմբի անդամների հետ, շփվելու ենք հաճելի մթնոլորտում, լսելու ենք հին ու նոր երգեր և, ուշադրություն, երեկոյի ընթացքում ներկայացվելու է խմբի նոր ալբոմը:
Ուրեմն եթե սիրում ես Lav Eli-ին, ուզում ես չորեքշաբթի օրդ դարձնել անմոռաց, շալակիր լավ տրամադրությունդ և ուղիղ` Loft:
Մուտքավճար՝ 1000 դրամ:
