Concert
Իսպանական խենթություն Vigen Hovsepyan & D.A.V. project-ի հետ
Վիգեն Հովսեփյան` վոկալ, կիթառ
Դավիթ Պողոսյան` բաս կիթառ
Աշոտ Ոսկանյան` տմբլակ (Cajon flamenco)
Նոյեմբերի 14-ին՝ 19:30-ին, հրավիրում ենք Ձեզ իսպանական երաժշտության երեկոյի: Ելույթ կունենա Vigen Hovsepyan & D.A.V. Project-ը: Երեկոն կանցնի խենթ, պարային մթնոլորտում՝ իսպանական ռիթմերի ուղեկցությամբ:
Վիգենը, ով երկար տարիներ ապրել է Բարսելոնայում, հանդիսատեսին կներկայացնի իսպանական կրքոտ երաժշտության լավագույն կատարումները, իսկ Դավիթն ու Աշոտը կհամեմեն երաժշտությունն իրենց յուրահատուկ ձայնակցությամբ:
Մուտքավճար՝ 2000 դրամ:
Սիրով սպասում ենք մեր՝ թեժ ռիթմեր սիրող հանդիսատեսին:
