Ինչ՞ց է սկսվում ձեռներեցությունը
Ինչու՞ ենք հաճախ սկսում զբաղվել բիզնեսով մեծ դժվարությամբ և կասկածների ու անվստահության պատճառով ձախողում այն: Բիզնեսի ի՞նչ մշակույթ ենք ժառանգել Խորհրդային Միությունից: Ինչպե՞ս փոխել կարծրացած հոգեբանությունը, որպեսզի սկսենք ստեղծել ու արարել՝ անկախ երկրի բիզնես կլիմայից, անկախ տարիքից, սեռից և, առհասարակ, արտաքին պայմաններից:
Եթե
• փորձում եք բիզնեսով զբաղվել, բայց միշտ ինչ-որ խնդիրների պատճառով չեք սկսում,
• կարծում եք, որ չունեք բիզնեսմենի հոգեբանական հատկություններ,
• ցանկանում եք իմանալ, թե ինչ է պետք արդյունավետ ձեռներեց դառնալու համար,
• ցանկանում եք իմանալ, թե ինչ հոգեբանական հատկանիշներ ունեն հաջողակ բիզնեսմենները,
Ապա այս թրեյնինգը կարող է անչափ կարևոր դառնալ Ձեզ համար:
Լոֆթի Բիզնես ակումբն ու «Ռազմավարական բիզնեսը ներկայացնում են սեմինար` բիզնես սկելու գաղափարով հետաքրքրվածների համար:
Սեմինարի ընթացքում քննարկելու ենք
• Արդյունավետ ու առողջ ձեռներեցությունը ՝որպես երկրի տնտեսական զարգացման հիմք
• Արդյունավետ բիզնեսմենի հոգեբանական հատկությունները
• «Բիզնեսմեն և՛ դառում են, և՛ ծնվում» գաղափարը: Ինչ է պետք բիզնեսմեն դառնալու համար
• Ինչպես գտնել ու զարգացնել ձեռներեցին բնորոշ հոգեբանական հատկանիշերը
• «Չձեռներեցության» սկզբունքները
• Ինչ հոգեբանական տարբերություններ կան գործարար և ոչ գործարար մարդկանց մեջ
Այս ամենը քննարկելու ենք նոյեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Loft-ում:
Ավանդույթի համաձայն՝ այն ստարտափերը, որոնք կլինեն սեմինարին, կարող են ստանալ անվճար խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ:
«Արդյունավետ ձեռներեցության 20 հոգեբանական սկզբունք» սեմինարը նախատեսված է ինչպես բիզնեսմենների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր ապագայում պլանավորում են ձեռներեցությամբ զբաղվել:
Սեմինարը վարելու են գործարար, ֆինանսիստ, Ռազմավարական բիզնեսի համահիմնադիրներ Գրիգոր Առաքելյանն ու Վահրամ Միրաքյանը:
Մուտքի արժեքը` 1800 դրամ(ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք):
