Cinema
Մարտին Սկորսեզե. Quiz + կինոդիտում
Կենդանի լեգենդ, աշխարհահռչակ Մարտին Սկորսեզեն բոլորում է իր 73-րդ տարելիցը: Այդ օրը հավաքվում ենք ԷՕՆում և նախ պարզում ենք, թե ով է Սկորսեզեի ամենամեծ գիտակը, իսկ հետո դիտում ենք Սկորսեզեյի ֆիլմերից մեկը:
Ֆիլմը կընտրեք հենց դուք՝ նախապես քվեարկությամբ, իսկ մրցույթի հարցերը կպատրաստենք մենք: Մրցույթի հարցաշարն իր մեջ կներառի կադրեր ֆիլմերից, սաունդթրեքեր, ֆիլմից մեջբերումներ: Թիմերը պետք է լինեն 1-3 հոգանոց, իսկ հաղթող թիմը ԷՕՆից նվերներ կստանա:
Մուտքը ՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
