Exhibitions
էդման Այվազյան «Հայրենիքի գույները»
Նոյեմբերի 20-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Իրանում ծնված, այժմ Լոնդոնում բնակվող մեր հայրենակից Էդման Այվազյանի (ծնվ. 1932 թ.) անհատական ցուցահանդեսը, ընդլայնում է մեր պատկերացումները արտերկրում ստեղծագործող վարպետների գեղարվեստական նվաճումների մասին: Ցուցահանդեսը ներկայացնում է մի արվեստագետի, որն իր երկերում համադրում է հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները: Ազգային պատկերասրահի ցուցահանդեսը ներկայացնում է Էդման Այվազյանի ճարտարապետական և դիզայներական նախագծեր, վերջին 10-15 տարիներին ստեղծված բնանկարներ և հնարավորություն է տալիս տեսնելու արվեստագետի անցած ուղղին, գնահատելու ձեռքբերումները, նրա յուրօրինակ ձիրքը:
