Other
Միքայել Պողոսյանը Loft-ում
Loft-ն ուրախ է քեզ ներկայացնել հերթական հաճելի անակնկալը.
Նոյեմբերի 19-ին՝ 19:00-ին, մենք հյուրընկալելու ենք դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015) Միքայել Պողոսյանին:
Ցանկանու՞մ ես ջերմ ու անմիջական միջավայրում շփվել սիրելի արտիստի հետ, ուրեմն պատրաստիր հետաքրքիր հարցերդ և հինգշաբթի օրը համեցիր սպասված հանդիպմանը:
Մուտքն՝ անվճար:
Տեղերը՝ հարմարավետ և սահմանափակ:
Գրանցման կարիք չկա, միայն թե խնդրում ենք չուշանալ:
