Վարպետաց դաս. ‹‹Ավստրիական յոդելի հնչյունները››
Նարեկացի Արվեստի Միության մշակութային փոխանակման նախաձեռնության շրջանակներում Հայաստանում Ավստրիայի հյուպատոսության հետ համատեղ իրականացվող հայ–ավստրիական մշակութային շփումների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ին` ժամը 12:00-ին տեղի կունենա ‹‹Ավստրիական յոդելի հնչյունները›› խորագիրը կրող վարպետաց դասը:
Վարպետաց դասը կվարեն ավստրիական ‹‹Ռամշ & Ռոզեն›› դուետի անդամներ Սիմոն Զոյչբաուերն ու Ջուլիա Լախերստորֆերը: Նրանք Հայաստանի երեխաներին կծանոթացնեն ալպիական երկրներին բնորոշ ժողովրդական բավականին բարդ, բազմաձայն և արտասովոր երգեցողության տեսակին՝ յոդելին:
Յոդելը, պոլկան, վալսը և լանդլերը նրանք կներկայացնեն ժամանակակից և յուրովի մեկնաբանմամբ:
Վարպետաց դասին կարող են մասնակցել 10-14 տարեկան երեխաներ:
Տեղերի սահմանափակության պատճառով խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը:
Մուտքն ազատ է:
