Ինչպես դառնալ ֆրիլանս աշխատող/ How to become a freelancer
Ֆրիլանս շուկան օրեցօր աճում է. այն լի է մասնագետներով, ովքեր իրենք են տնօրինում իրենց ժամանակը: Մարդիկ, ովքեր իրենք են տնօրինում իրենց ժամանակը և ստիպված չեն ամբողջ օրն անցկացնել գրասենյակում: Գայթակղվեցի՞ք: Ուզու՞մ եք փորձել ձեզ ֆրիլանս շուկայում: Այս մասին ձեզ կպատմեն մեր մենեջեր Անահիտը և Գայանեն, ովքեր մեծ փորձ ունեն ֆրիլանս աշխատանքային շուկայում: Հանդիպումը կանցնի բանավեճի ձևով. Գայանեն կպատմի ֆրիլանս աշխատանքի առավելությունների, իսկ Անահիտը՝ հնարավոր խնդիրների և խոչընդոտների մասին:
Նրանք կօգնեն ձեզ հասկանալու, թե՝
- Ինչպե՞ս դառնալ ֆրիլանս աշխատող,
- Որո՞նք են ֆրիլանսեր լինելու առավելությունները և թերությունները,
- Ինչպե՞ս կազմել ճիշտ պորտֆոլիո,
- Ինչպե՞ս ընտրել ճիշտ գործատուի,
- Ինչու՞ է պետք լքել ֆրիլանս շուկան և անցնել մշտական աշխատանքի:
Սպասում ենք բոլոր արկածախնդիրներին նոյեմբերի 23-ին` ժամը 19:00-ին:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ՝ թեյ, սուրճ և քաղցրավենիք):
