Concert
‹‹Ռամշ & Ռոզեն›› դուետի համերգը
Նարեկացի Արվեստի Միությունը նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին սիրով հրավիրում է ներկա գտնվելու ավստրիական ‹‹Ռամշ & Ռոզեն›› դուետի համերգին, որը հանդես է գալիս Հայաստանում Ավստրիայի հյուպատոսության հետ համատեղ իրականացվող հայ–ավստրիական մշակութային շփումների ծրագրի և Նարեկացի Արվեստի Միության մշակութային փոխանակման նախաձեռնության ներքո:
Դուետի անդամներ Սիմոն Զոյչբաուերն ու Ջուլիա Լախերստորֆերը հայ ունկնդրին կներկայացնեն 21-րդ դարի ավստրիական ժողովրդական երաժշտությունը՝ յուրովի և ժամանակակից մեկնաբանմամբ:
Նրանք շեփորով, քնարով, ջութակով, ալտով և անզուգական երգեցողությամբ ունկնդրին կներկայացնեն ալպիական երկրներին բնորոշ յոդելը, պոլկան, վալսը և լանդլերը:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
