Other
Փոքրիկ Էյնշտեյնները, օճառի պատրաստումն ու գիտությունը
Բոլորիս քաջ հայտնի է, որ օճառի պատրաստումը դա ոչ այլ ինչ է, քան քիմիա:
Մեր ակումբի շաբաթ օրվա ընթացքում Փոքրիկ Էյնշտեյնների հետ պատրաստելու ենք 2 տեսակի օճառ` պինդ և հեղուկ: Ու ոչ թե օճառային հիմքից, այլ օգտագործելով քիմիային հրաշքները: Յուրաքանչյուր երեխա իր հետ կտանի իր իսկ պատրաստած օճառը` թե հեղուկ, թե պինդ:
Օճառին նվիրված պրոյեկտին մասնակցելու համար հավաքվում ենք 12:45, սկսում ենք 13:00:
Պրոյեկտը տևելու է 1 ժամ 30 րոպե:
Մասնակցության վճարը՝ 5.000 դրամ:
Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 19` ժամը 21:00-ն:
Սիրով սպասում ենք Ձեզ:
