Exhibitions
Ամանորյա տոնավաճառ ԷՕՆում/ New Year Bazaar at Aeon
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք Ձեզ տարվա ամփոփիչ, ամենագունեղ միջոցառմների շարքին: Այս տարի ԷՕՆի ամանորյա ծրագիրը երկօրյա է և ՀԱՐԹԱԿային: Դեկտեմբերի 27-ին ջերմ ու մտերմիկ միջավայրում կանցկացվի ամանորյա մեծ ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում կարող եք ընտրել յուրահատուկ և գեղեցիկ ձեռագործ նվերներ Ձեր և Ձեր սիրելիների համար: Տոնավաճառին կմասնակցեն տաղանդաշատ վարպետներ` իրենց պատրաստած ձեռագործ զարդերով, հուշանվերներով, գեղեցիկ ամանորյա մոմերով և ամանորյա զարդարանքի պարագաներով:
Միջոցառման ընթացքում կլինի բարեգործական սեղան, որտեղ բոլոր վարպետները կարող են որևէ զարդ նվիրաբերել Անի Հայկունիի բուժման համար: Խաղարկվելու են նաև ԷՕՆի նվեր-քարտեր:
Ցուցահանդեսի մուտքն ազատ Է:
