Cntrl B + մանկություն
#LOFT-ը ներկայացնում է հերթական հավես նախագիծը. «Bold Yerevan»-ը վերադառնում է նոր, թարմ ու ավելի հետաքրքիր մտքերով։ Եթե համարում ես քեզ քաղաքի «Bold» մարդկանցից մեկը, ապա միացի՜ր մեզ:
Նոյեմբերյան թեման «Մանկություն»-ն է։ Քննարկելու ենք այն ամենը, ինչ հետաքրքրում է մեծերին ու նաև փոքրերին։ «Մանկության» մոլորակի 3 հրաշք խոսնակները կներկայացնեն քեզ այս թեման՝տարբեր տեսանկյուններից.
Սամվել Խաչիկյան – «Մեծի ու Փոքրի դերը աշխարհում»
Սամվելը 13 տարեկան է: Սովորում է 190 ավագ դպրոցում, որտեղ հանդես է գալիս որպես Աշակերտական Խորհրդի տեխնիկական հանձնախմբի նախագահ: Սամվելը սիրում է օգտակար լինել շրջապատի համար և չի հասկանում այն մարդկանց, ովքեր անտարբեր են մյուսների խնդիրների նկատմամբ: Նա շատ մարդամոտ է, ունի մեծ ընկերական շրջապատ և սիրում է նոր ծանոթություններ ձեռքբերել:
Ռաջնի Ավագյան – «Երեխայի անձի փոփոխությունները տարբեր տարիքում»
Ռաջնին հոգեբան է, աշխատում է տարբեր տարիքի երեխաներիև մեծերի հետ: Իրականացնում է զարգացնող ծրագրերեր երեխաների համար: Ներկայումս զբաղվում է ուսուցիչների հավաստագրմամբ:
Աննա Հակոբյան – «Վարքային առանձնահատկությունները 0-9 տարեկան երեխաների մոտ, և ծնողների արձագանքը նրանց»
Աննան կրթական էլեկտրոնային տեխնոլոգիաների մասնագետ է, զբաղվում է առարկայական ծրագրերի մշակմամբ և երեխաների կրթության նորարար մոտեցումների ուսումնասիրմամբ: Ունի երկու երեխա, որոնց հետ փորձարկում է իր գիտելիքները:
Դե ի՞նչ, առայժմ այսքանը: Նոյեմբերի 28-ին՝ 19։00-ին, սպասում ենք բոլոր մեծերին ու փոքրերին, ներկա ու ապագա մայրիկներին և հայրիկներին LOFT-ում՝ միասին բացահայտելու «Մանկության աշխարհը»:
“Bold Yerevan”-ը հանդիսանումէ “Bold cities” միջազգային ցանցի մաս: Այն մի հետաքրքիր հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ամիս հավաքվում են քաղաքի հետաքրքիր ու բանիմաց դեմքերրը՝ քննարկելու սահմանված թեմաներ, որոնք կարևորվում են մեր համայնքի կողմից և ոորնք կնպաստեն մեր համայնքային ներուժի զարգացմանը։ Հավաքվում են նաև քաղաքի ակտիվ, համայնքի զարգացմամբ հետաքրքրված, նոր փոփոխություններ փնտրող և նախաձեռնող անհատները՝ լսելու տարբեր տեսակետներ, կիսվելու սեփական մտքերով, ինչպես նաև ծանոթանալու և ծանոթացնելու՝ այսպիսով ձևավորելով մեր «Bold» համայնքը «Bold» մարդկանցով ու նոր զարգացումներով:
