IT
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթ
Տարվա ամենատեխնոլոգիական և նորարարական, ամենագաղափարաշատ և մրցանակաշատ, ամենագժական և ուրախ, ամենաանքուն, բայց հավեսով 24 ժամը մոտենում է։
Ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների խելագար և խելամիտ մի ամբոխ փորձելու է առաջարկել բազմազան խնդիրների արդյունավետ լուծումներ՝ ներդնելով իրենց պայծառ տեխնոլոգիական և ստեղծարար միտքը։ Մենք չենք սահմանափակում քո մտքի թռիչքը ոչ մի թեմատիկ ուղղվածությամբ։ Ցույց տուր ողջ աշխարհին, թե որքան ստեղծարար ու առաջադեմ ես դու։
Հետևե՛ք մեզ, քանի-որ ամենակարևոր գաղտնիքները մենք կբացահայտենք մաս-մաս։
