«Հայկական ռոքը` երեխաներին». Դոգմա
ՏաՏան եւ Լոֆթը միասին սկսում են նոր նախագիծ` «Հայկական ռոքը` երեխաներին», որը հավակնում է վերածվել նոր ձևաչափով համերգների շարքի: Հայկական «Դոգմա» ռոք խմբի առաջարկով ու մասնակցությամբ` փորձելու ենք ռոք համերգի մշակույթը հասանելի ու լսելի դարձնել երեխաներին՝ իրենց համար հարմար ձայնային տիրույթում և միջավայրում:
Մեկնարկային համերգը կլինի «Դոգմա» խմբի հետ միասին դեկտեմբերի 19-ին` ժամը 17:00-ին, Լոֆթում: Իր ոճին հավատարիմ՝ «Դոգմա»-ն կնվիրի հեքիաթային ակուստիկ երեկո՝ լի «փերիներով», «ռենեսանսներով», «ուրախացաններով» ու «ծիրանի ծովերով»:
Հավատում ենք, որ հայկական ռոքը տարածելու պատրաստակամություն կհայտնեն նաև այլ խմբեր՝ նախագիծը դարձնելով շարունակական:
Երեխաների և հատկապես փոքրերի համար ընդունելի միջավայր ապահովելու համար համերգի ընթացքում ՏաՏայի աշխատակիցները կզբաղեցնեն նրանց, միասին թեմատիկ ձեռքի աշխատանքներ կպատրաստեն:
Համերգին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես ձեռք բերել տոմսեր. մեծահասակների համար արժեքը 3000 դրամ է, փոքրերի համար` 1000 դրամ (եթե առանձին տեղի կարիք չկա) կամ 2000 դրամ (եթե երեխան առանձին է նստելու):
