Other
Մտածողության 6 գլխարկներ
Պատկերացնո՞ւմ եք ձեզ մեծ իրավաբանական ընկերության ապագա նախագահ կամ մենեջեր: Կամ գուցե ցանկանո՞ւմ եք ձեր սեփական երաժշտական խումբն ունենալ և շրջագայե՞լ ամբողջ աշխարհում։ Իսկ ամեն առավոտ արթնանալիս հե՞շտ եք կողմոնորոշվում, թե ինչ հագնել։ Այս սեմինարը կօգնի ձեզ գտնել ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Բոլոր մարդիկ իրենց կյանքում կայացնում են որոշումներ կամ գոնե մասնակցում դրանց կայացմանը։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, կայանալիք մեկժամյա սեմինարի ընթացքում կսովորեք զուգահեռ մտածողության գաղտնիքները, ինչպես նաև մտածողության 6 գլխարկների սկզբունքը, ապա կամփոփեք տեսական մասը հետաքրքիր սիմուլյացիոն խաղով։
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):