Փանոս Թերլեմեզյան -150 հոբելյանական ցուցահանդես
Դեկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Ներկայացված են Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 134 աշխատանքներ, որոնցից 15-ը գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական երկեր են` միանգամայն տարբեր ժանրային, բովանդակային ու տեխնիկական առումով: Ցուցահանդեսի նպատակն է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, մեկ անգամ ևս կարևորել նրա մեծ ավանդը հայ կերպարվեստում:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Փանոս Թերլեմեզյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների շքեղ պատկերագիրք-գիտական կատալոգը, ուր առաջին անգամ ներկայացվում է նկարչի կյանքի ու կենսագրության ստեղծագործական գործունեության ամբողջական պատկերը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Мюзикл Сансет Бульвар / մյո...
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 3 000 – 40 000դր: VIP տոմսեր` 100 000 դր: