Պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանական համերգ
Past
8
December
Tuesday
19:00
Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի հայոց երաժշտության հնչեցման արվեստի ամբիոնի քանոնի դասարանական համերգին:
Համերգին հանդես կգան Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացու անվան մեդալակիր, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ուսանողները:
Համերգի մասնակից երիտասարդ քանոնահարուհիների հոգեթով կատարումներով կհնչի հոգևոր, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտություն: Կհնչեն Կոմիտասի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի, Շուշանիկ Սաղաթելյանի և Ծովինար Հովհաննիսյանի ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
«Թռիչք կկվի բնի վրայով»
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Դրամա 2 մասից Տոմսերի գինը՝1000-3000դր: