Պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանական համերգ | Concert of Professor Tsovinar Hovhannisyan's class
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի հայոց երաժշտության հնչեցման արվեստի ամբիոնի քանոնի դասարանական համերգին:
Համերգին հանդես կգան Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացու անվան մեդալակիր, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ուսանողները:
Համերգի մասնակից երիտասարդ քանոնահարուհիների հոգեթով կատարումներով կհնչի հոգևոր, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտություն: Կհնչեն Կոմիտասի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի, Շուշանիկ Սաղաթելյանի և Ծովինար Հովհաննիսյանի ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On December 8th at 7:00pm, Naregatsi Art Institute will host a concert by qanun students from the Armenian Vocal Department at the Yerevan Komitas State Conservatory.
The concert will feature performances by the students of award-winning professor, Tsovinar Hovhannisyan, who is a renowned lecturer at the conservatory.
The concert will feature spiritual, folk, classical and modern works by Komitas, Sayat Nova, Aram Khachaturian, Shoushanik Saghatelyan and Tsovinar Hovhannisyan.
Admission is FREE
Phone · +374 11 201020
www.naregatsi.org
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: