Cinema
Մեր Ատլանտիդան
Մեր Ատլանտիդան վավերագրական կինոնկար է Պոլսի հայկական ճամբարի մասին, որը կառուցվել էր որբերի կողմից 1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները:
Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել:
Մեր Ատլանտիդան Տորոնտոյում անցկացվող Նուռ կինոփառատոնում արժանացավ լավագույն վավերարգրական ֆիլմ և հանդիսատեսի համակրանք մրցանակներին: