Ամենակարճ ուղին դեպի Քյոլնի համալսարան
Քյոլնի համալսարանը սիրով հրավիրում է Ձեզ «Միջազգային ուսման մեկնարկ» խորագրով տեղեկատվական միջոցառմանը:
Այսօրվա դրությամբ Քյոլնի համալսարանը Գերմանիայի միակ համալսարանն է, որը հիմնական առարակների (բացառությամբ իրավագիտության) համար ուղիղ ընդունելության հնարավորություն է տալիս արտասահմանցի ուսանողներին:
Նպատակը՝ համալսարանական կրթությանը վերաբերող օրենքում նոր նորմերի ներառումն է. դիմորդները, որոնց համալսարանում ուսանելու թույլտվությունը չի ճանաչվում Գերմանիայում, համապատասխան ընդունելության քննություն հանձնելուց հետո կարող են իրենց ուսումը շարունակել Քյոլնի համալսարանում: Սակայն համալսարանում սովորելու թույլտվությունը պետք է ճանաչվի դիմորդի հայրենիքում:
Քյոլնը հայտնի է իր հյուրընկալությամբ և բազմամշակույթային կյանքով: Քյոլնի 5000-անոց հայ համայնքը իր թվաքանակով ամենամեծն է Գերմանիայում: Այստեղ է գտնվում նաև հայկական առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը, թեմի հոգևոր խորհուրդն ու արքեպիսկոպոսի՝ Գերմանիայում հայկական եկեղեցու առաջնորդի առաջնորդանիստը:
Քաղաքի աշխարհագրական դիրքը ուսանողների համար նույնպես շատ նպատակահարմար է, քանի որ Քյոլնից ընդհամենը երկու-երեք ժամ հեռավորության վրա են գտնվում այնպիսի եվրոպական մայրաքաղաքներ, ինչպիսիք են Փարիզը, Բրյուսելն ու Ամստերդամը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ