DAAD-AADL-Weihnachtsfeier 2015
Սիրելի ալումնիներ, AADL-ի անդամներ, ընկերներ և գործընկերներ
Այս տարի մեր ավանդական Weihnachtsfeier-ը կտոնենք դեկտեմբերի 16-ին ժ. 19:00 «Արայի ամրոց» ռեստորանում (Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասում): Մասնակցությունն արժե 12000 դրամ, որը ներառում է ռեստորանի հյուրասիրությունը, թեյավճարը, ավանդական տորթը, երաժշտությունը, լուսանկարչի վճարը: Այս տարի կաշխատենք նաև Ձեզ համար պատրաստել Glühwein: Գրանցվել կարող եք միայն նախապես վճարելով մասնակցության գումարը: Խնդրում ենք գումարները մինչև դեկտեմբերի 14-ը ժ. 18:00 (երկուշաբթի) անձամբ կամ Ձեր ընկերների միջոցով փոխանցել DAAD-ի գրասենյակ կամ նախագահության անդամներից որևէ մեկին, քանի որ միջոցառման օրը գումարները հավաքելը մեզ ամեն անգամ որոշակի անհարմարություններ է պատճառում և խնդիրներ ստեղծում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը այս հարցում: Մասնակցող անձանց և ռեստորանում պատվեր տալու քանակը վերջնակապապես կորոշվի ամսի 14-ին ժ. 18:00՝ ըստ վճարված գումարի քանակի:
Ակնկալում ենք ինչպես միշտ բարձր տրամադրություն և ուրախ, տոնական մթնոլորտ:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ:
Սիրով՝
AADL-նախագահություն
Հ. Գ. Խնդրում ենք սույն միջոցառմանը ֆեյսբուքով հրավիրել նաև ձեր ընկերներին, որոնք կապ ունեն DAAD-ի հետ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։