Ամեն ինչ հնարավոր է կամ ո՞րն է ինքնավստահ լինելու առավելությունը
Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն անձանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողություններն ու ունակությունները և կարծում են, որ սեփական ուժերը բավարար են ցանկացած իրենց առջև դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ անձը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու և ավարտելուն: Նա չի վախենում իր առջև նոր նպատակներ դնելուց և հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը:
Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ժամանակ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլև դադարում են իրենց առջև ընդհանրապես նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը:
Ինքնավստահությամբ փայլող անձանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել, հասարկության մեջ այդպիսի մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, քանզի բոլորը ձգտում են նմանվել իրենց:
Դասընթացի տևողությունը՝ 1.5-2 ժամ:
Դասընթացի արժեքը՝ 2000դր (մուտքավճար):
Մասնակցությունը հաստատելու համար գրանցվեք հետևյալ հղումով. http://goo.gl/forms/ypfTIR5Bp0