Հին աստվածներ
Բեմադրություն՝
Վահե Շահվերդյան
Դերերում՝
Լորենց Առուշանյան,
Արմեն Մարության,
Վարդուհի Վարդերեսյան,
Տիգրան Ներսիսյան,
Գրետա Մեջլումյան,
Նելլի Խերանյան,
Ալբերտ Սաֆարյան,
Մուրադ Ջանիբեկյան,
Սամվել Փիլոյան,
Կարեն Ջհանգիրով,
Նորայր Գևորգյան,
Վարուժան Գալստյան,
Ռազմիկ Խոսրոև,
Արմեն Մարգարյան,
Ալեքսանդր Թադևոսյան,
Մխիթար Մելքոնյան
Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը:
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին: Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց: Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուսրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք:
Աբեղան մոլորված է: Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և ‹‹հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան››: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրուն, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել: Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ:
Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով: Սակայն զուր են վանահոր ջանքերը: Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի Արևը, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվում են քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը: Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու ‹‹Իր եկեղեցին››, որի ‹‹Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս››:
Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000, 3000 դրամ: