Պահանջվում է Ձմեռ Պապիկ
Մանուկների ամենասիրելի տոնին ընդառաջ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն հանդես է գալիս ամենաանկեղծ ու ամենաբարի նախաձեռնությամբ՝ այն է պատասխանել սահմանամերձ Պառավաքար գյուղի փոքրիկների նամակներին՝ ուղղված Ձմեռ Պապիկին: Մի քանի օր առաջ նամակները տեղադրել էինք մեր խմբում, ինչը մեծ արձագանք գտավ և բոլոր նամակները գտան իրենց Ձմեռ Պապիկներին: Սակայն նամակները 25-ն էին, իսկ Պառավաքարում ապրող փոքրիկները՝ ավելի շատ, ուստի դիմում ենք Ձեզ մյուս բալիկների նվերները պատրաստելու գործում օգնելու համար: Դեկտեմբերի 19-ին` ժամը 16:00-ից մինչ 17:30-ը մեր անդամները կլինեն Թամանյան 2 հասցեում գտնվող The Green Bean սրճարանում: Ձեզ հետ կարող եք բերել 2-ից 9 տարեկան երեխաների համար խաղալիքներ, գրենական պիտույքներ, քաղցրավենիքներ, տոնածառի խաղալիքներ, հեքիաթի գրքեր , նվերների համար գեղեցիկ արկղիկներ:
Խնդրում ենք, որ խաղալիքները, գրենական պիտույքները, տոնածառի խաղալիքները լինեն նոր, քանի որ այդ խաղալիքները Ձմեռ Պապիկի նվերներն են:
