Պատրաստում ենք ամանորյա բացիկներ/ Making Christmas Cards
Դեկտեմբերի 26-ին` ժամը 11:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Պատրաստում ենք ամանորյա բացիկներ» դասընթացը, որը կվարի Աննա Նասիբյանը:
Բացիկ նվիրելը գեղեցիկ ավանդույթ է, իսկ ձեռագործ բացիկը եզակի է և անպայման թանկ հուշ կդառնա: Աննա Նասիբյանի դասընթացի շրջանակներում դուք կսովորեք բացիկներ պատրաստել` օգտագործելով ձեր երևակայությունը և ամենապարզ նյութերը՝ թուղթ, սոսինձ, գրիչ և մատիտ:
Մուտքը` 1000 դրամ:
Աննա Նասիբյան
Մասնագիտությամբ կենսատեխնոլոգ Աննա Նասիբյանը երբևէ չի զբաղվել իր մասնագիտությամբ, փոխարենը մանկուց սկսել է ստեղծագործել և կարծում է, որ ձեռագործ նվերներն ամենաթանկարժեքն են, քանի որ իրենց մեջ է ամփոփված հեղինակի հոգին, սերը և ժամանակը: Աննա ասոցացնում է իրեն գարնան հետ: Շատ է սիրում զարթոնքը, գույները: «Իմ աշխատանքը հանգստացնում է ինձ: Ես այն շատ եմ սիրում և ցանկանում եմ դրանով ինչ-որ մի բան փոխել մարդկանց մեջ դեպի լավը», - ասում է Աննան:
